Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամոթ է, ամոթ». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «հեղաշրջման պլանի» և հոկտեմբերի 27-ի զուգահեռի մասին

Հուլիս 04,2025 19:40

«Այս տեղապտույտը պետք է կանխվի, համախումբ ճակատ է պետք»,-ի աջակցություն Սամվել Կարապետյանի երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ սրբազանները, Սամվել Կարապետյանը, մեր հայրենակիցները բոլորը միևնույն իրավունքի, ազատության խորհրդանիշներն են․ «Անմեղության կանխավարկածը գործում է, անմեղ են մեր հայրենակիցները և բանտարկված են քաղաքական դրդապատճառներով։ Թող դատարանները որոշեն, բայց իրենց ազատության պայմաններում։ Իսկ իմ տպավորությունն այն է, որ իրենք ավելի ահաբեկիչ չեն, քան նրանք, որոնք յոթ տարի առաջ մասնակցեցին այդ մեծ շարժմանը՝ ժողովրդի հույզը, պոռթկումը օգտագործելով սեփական շահերի համար»։

Լրագրողների փաստմանը՝ իշխանությունները ներկայացնում են, որ «հեղաշրջման պլան են» կանխել և զուգահեռ անցկացնում հոկտեմբերի 27-ի հետ, Րաֆֆի Հովհաննիսյանն այսպես արձագանքեց․ «Ամոթ է, ամոթ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031