Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանդողներն ապագա չունեն մեր Հայաստանում, ապագան կառուցողներինն է»․ Նարեկ Կարապետյան

Հուլիս 04,2025 20:25

«Մեզ հեշտ կառավարելու համար են բաժանել։ Միակ բաժանումը մեր մեջ այն է՝ կլինենք կառուցող, թե քանդող։ Հայերի մեջ պետք է լինի բաժանում կառուցողների և նաև այն մարդկանց, այն փոքրիկ խմբի, որոնք միայն ուզում են քանդել»,- ի աջակցություն Սամվել Կարապետյանի երթի մեկնարկին նախորդած հավաքի ժամանակ հայտարարեց Սամվել Կարապետյանի եղբոր որդին՝ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը:

Նա կարևորեց՝ հայերն իրենց մեջ պետք է հաղթահարեն իրար դեմ գնալու, վատաբանելու ձգտումը․ «Այդ հակադրությունով են մեզ կառավարում այս պահին օտար ուժերը։ Քանդողներն ապագա չունեն Հայաստանում, ապագան կառուցողներինն է»։

Այս պահին քաղաքացիները երթով գնում են դեպի Նալբանդյան փողոց՝ ԱԱԾ շենք, որտեղ գտնվում է Սամվել Կարապետյանը։ Երթն առաջնորդում են հոգևորականները, Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը։ Երթի առաջին շարքերում են Սամվել Կարապետյանի որդին, կինը։ Քաղաքացիները բացականչում են․ «Պայքար, պայքար մեր ձևով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել