Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունները չեն հրաժարվել ու չեն հրաժարվելու իրենց առջև դրված նպատակից՝ թիրախավորել եկեղեցուն»․ Գևորգ եպիսկոպոս

Հուլիս 04,2025 20:50

«Սամվել Կարապետյանի անունը երբևէ չի կապվել քաղաքականության ու քաղաքական գործընթացների հետ, նրան մենք գիտենք՝ որպես ազգային բարերարի։ Նա մշտապես իր օգտակարությունն է բերել հայ առաքելական եկեղեցուն, նրա շնորհիվ մի շարք եկեղեցիներ են կառուցվել ու վերանորոգվել, եկեղեցաշեն ծրագրեր իրագործվել»,- ի աջակցություն Սամվել Կարապետյանի հավաքի ժամանակ հայտարարեց Մասյացոտնի թեմի առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։

Նա ցավով նշեց․ «Ականատես ենք նաև, որ այս օրերին իշխանության կողմից մասնավորապես թիրախավորվում է հայ առաքելական սուրբ եկեղեցին, ողջ հոգևոր դասը՝ ներառյալ Ամենայն հայոց հայրապետը։ Անգամ գործողություններ են ձեռնարկվել օրվա իշխանությունների կողմից հեռացնելու նորից սրբությանը իր օրինավոր գահից։ Վերստին հաստատում ենք, որ այս ամենն առաջին հերթին հակասահմանադրական է, հակասում է եկեղեցի-պետություն հարաբերության մասին օրենքին, խղճի ազատության մասին օրենքին, ժողովրդավարական պետություն ունենալու սկզբունքներին»։

Եպիսկոպոսը նաև հայտարարեց․ «Տպավորություն է, որ իշխանությունները չեն հրաժարվել ու չեն հրաժարվելու իրենց առջև դրված նպատակից։ Եկեղեցու թիրախավորումը թուլացնելու է մեր պետականության հիմքերը։ Սամվել Կարապետյանը հայտնվել է անազատության մեջ, որովհետև դեմ է ելել  հայոց եկեղեցու նկատմամբ իրականացվող անօրինություններին։ Մենք պահանջում ենք, որ անհապաղ ազատ արձակվի ի պաշտպանություն հայ եկեղեցու հանդես եկած ազգային բարերար Սամվել Կարապետյանը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031