Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծ ճանապարհի սկիզբն է. զարմացած ենք մարդկանց թվից»․ Նարեկ Կարապետյան

Հուլիս 04,2025 21:45

«Մեծ ճանապարհի սկիզբ է․ ինչ-որ ձև պետք է անարդարությանը հավասարակշռել, ու մեր ճանապարհը դրա մի քայլն է»,- ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի երթի ավարտին ԱԱԾ շենքի դիմաց հայտարարեց ՀԷՑ սեփականատեր, մոտ երեք շաբաթ կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի եղբոր որդին՝ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։

Նա հայտնեց, որ հետագա քայլերի մասին հանդես կգան հայտարարություններով, ցուցումներով, որոնց մասին հիմա չի ուզենա տեղեկացնել։ Այնուհետև խոսելով երթի մասին՝ ասաց․ «Մենք զարմացած ենք մարդկանց թվից։ Զգում ենք, թե ինչ մեծ աջակցություն կա մեզ, մեր գաղափարներին ու ինչ կարգի հակակրանք կա այս գործելաոճի նկատմամբ»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ սա քաղաքական պայքարի մեկնա՞րկ է, նա պատասխանեց․ «Հետագայում հանդես կգանք պարզաբանումներով»։

Լրագրողների փաստմանը՝ ՀԷՑ-ի շուրջ գործընթացը մեկնարկել է, Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Դա երկրորդական է»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031