«Եթե նայենք՝ վերջին շրջանում Սամվել Կարապետյանն ինչպիսի ներդրում է ունեցել Մայր աթոռի կյանքում, ապա տարօրինակ կլիներ, որ չարձագանքեր այն ամենին, ինչ կատարվում է հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ հայրենի իշխանությունների կողմից»,- ի աջակցություն Սամվել Կարապետյանի երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի պետական ծառայության հոգևոր պատասխանատու Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
Նա փաստեց՝ աշխարհասփյուռ հայությունը, օտարազգիներ, որոնք իրենց հայ առաքելական սուրբ եկեղեցու զավակ չեն համարում, գնահատում և հիանում են Մայր տաճարով․ «Իսկ Մայր տաճարի վերակառուցման համար հայրենի պետությունը մի լումա գումար տվե՞ց, թե՝ ոչ»։
Այն, որ շահարկվում է, թե ինչու է Սամվել Կարապետյանի նկարը տեղադրված Վեհարանի շենքում, այս առիթով Ռուբեն վարդապետ Զարգարյանն ասաց․ «Մայր տաճարի զանգակատունը, որն իր ոճի մեջ շքեղ ճարտարապետական կառուցվածք ունի, ի տարբերություն Մայր տաճարի բուն մասի, որը պարզ կառույց է․ 17-րդ դարում է վեր խոյացել, ճակատին բարերարի դիմապատկերն է։ Որևէ մեկը չի ասում՝ Մայր տաճարի զանգակատան վրա այս ո՞ւմ դիմապատկերն է, որովհետև այդ բարերարն այլևս չի ապրում և մեզ մրցակից չէ։ Ռուբեն Սևակի թանգարանը կա Մայր աթոռում, որի մուտքին ամբողջ հավաքածուն նվիրատված ընտանիքի ամուսինների դիմանկարն է փակցված։ Մի անգամ որևէ շահարկում լսե՞լ եք։ Ոչ։ Հիմա Սամվել Կարապետյանի նկարը կախված է այն շենքում, որը ինքն է հովանավորել։ Տաճարինը չէ, ընդորում, Վեհարանի շենքն է՝ այն էլ այնքանով կապ ունի, որ շենքի մի մաս է, բայց դա էլ է թանգարանային հատված»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ