Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս դինամիկայի և զարգացման համատեքստում ընդգծվել է ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկման նպատակով կառավարության և խորհրդարանի աշխատանքների ներդաշնակեցման անհրաժեշտությունը

Հուլիս 04,2025 23:10

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «ՀԸԳՀ. հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

ՀՀ կառավարության, Ազգային ժողովի և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է «ՀԸԳՀ. հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովը, որին ողջույնի խոսքով հանդես է եկել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ազգային ժողովի՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված այս միջոցառման նպատակն էր նպաստել ՀԸԳՀ-ի կիրարկման գործընթացի արդյունավետության բարձրացմանը՝ ՀԸԳՀ-ն ներկայացնելով որպես հասարակությունը վերափոխելու և քաղաքացիների կյանքը բարելավելու գործիք։

Միջոցառման շրջանակներում ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկայիս դինամիկայի և զարգացման համատեքստում ընդգծվել է ՀԸԳՀ-ի լիարժեք կիրարկման նպատակով կառավարության և խորհրդարանի աշխատանքների ներդաշնակեցման անհրաժեշտությունը:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031