«Եթե լիներ արդարադատություն, նման բան չէր լինի։ Որոշում կայացնում է ոչ թե արդարադատությունը, այլ բացառապես մեկ մարդու կողմից է որոշում կայացվում, որն այսօր զբաղեցնում է երկրի վարչապետի աթոռը։ Մնացած բոլորը կամակատարներ են»,-ի աջակցություն Սամվել Կարապետյանի հավաքի և երթի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Գիտակից հասարակություն» ՀԿ-ի նախագահ Արթուր Միքայելյանը։
Հարցին՝ սա կարո՞ղ է թրիգեր դառնալ ընդդիմադիր ուժերի կոնսենսուսի և նաև իշխանափոխության համար, Արթուր Միքայելյանը պատասխանեց․ «Հավատում եմ։ Մենք հիմա ապրելով՝ ցեղասպանվում են։ Գործ ունենք ոչ թե կուսակցական լինելու հետ, այս կուսակցությունից կամ այն կուսակցությունից լինելու հետ, այլ ազգային գոյաբանական խնդրի հետ։ Մեզ տանում են թրքացման, և այդ ամենն արվում է երկրի գործող իշխանությունների կողմից։ Առաջնահերթ է՝ բոլորն իրենց կուսակցական շահը մի կողմ դնեն և առաջնայնություն տան մեր ազգային շահին»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ