Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Կարապետյանը շարունակել է դարավոր հայկական բանաձևը, ձևը․ Ռուբեն Մելքոնյան

Հուլիս 04,2025 23:50

«Այստեղ անընդհատ խոսվում է ձև բառի մասին, ես ուզում եմ խոսել բանաձևի մասին, որը երկար դարեր եղել է հայկական իրականության անբաժանելի մասը։ Այդ բանաձևն ազգային բարերարներ և եկեղեցի միասնությունն է, որ դարեր շարունակ ազգային բարերարները միշտ եղել են եկեղեցու կողքին և սատարել ու աջակցել եկեղեցուն, իսկ դժվար պահերին միշտ պաշտպանել են եկեղեցուն»,- ի աջակցություն Սամվել Կարապետյանի  հավաքի ժամանակ հայտարարեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։

Նա փաստեց՝ այս հայկական բանաձևը, ձևը դարերի փորձություն է անցել և հասել մեր օրեր․ «Այսօր էլ՝ 21-րդ դարում այդ բանաձևը՝ բարերարներ-եկեղեցի, տալիս է արդյունքներ։ Այս բանաձևի շնորհիվ է, որ դարերով կառուցվել են եկեղեցիներ, ստեղծվել են տարատեսակ արժեքներ, աշխատություններ։ Վերջերս շատ է խոսվում Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» աշխատության մասին։ Դա նույնպես ազգային բարերարների և եկեղեցու համագործակցության արդյունք է, որովհետև Մովսես Խորենացուն աջակցել են ազգային բարերարներն այդ աշխատանքը ստեղծելու համար»։

Ռուբեն Մելքոնյանը նշեց՝ Սամվել Կարապետյանը շարունակել է դարավոր հայկական բանաձևը, հայկական ձևը․ «Ազգային բարերարը կանգնել է հայ ազգային սուրբ եկեղեցու կողքին։ Սա է Սամվել Կարապետյանի կրած բանաձևը»։

Ըստ Ռուբեն Մելքոնյանի՝ լինելով այդ բանաձևի կրողը՝ Սամվել Կարապետյանը որպես ազգային բարերար այն պահին, երբ հայ առաքելական եկեղեցին ենթարկվում է հալածանքների, ուղղակի չէր կարող եկեղեցու կողքին չլինել․ «Տարօրինակ է ոչ թե այն, որ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ եկեղեցուն պաշտպանելու է, դա օրինաչափ է, այլ տարօրինակ կլիներ այն, որ Սամվել Կարապետյանի պես ազգային բարերարն այս դժվար պահին լուռ մնար ու չսատարեր հայ առաքելական եկեղեցուն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031