Լրահոս
Օրվա լրահոսը

«Աբսուրդ է․ մեկ նախադասությունն աղավաղել են այնպես, որ շինծու մեղադրանքի են վերածել»․ Արտակ Զաքարյանը՝ Սամվել Կարապետյանի մեղադրանքի մասին

Հուլիս 05,2025 00:02

«Ամբողջ աբսուրդն այն է, որ ընդամենը մեկ նախադասությունն աղավաղել են այնպես, որ շինծու մեղադրանքի են վերածել։ Սա բոլոր տիպի իրավունքների ոտնահարում է»,- ի աջակցություն Սամվել Կարապետյանի հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում այսպիսի մտահոգություն հայտնեց ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Նա ասաց՝ արդեն մեծ ցանկ ունենք մարդկանց, որոնք տարբեր ժամանակներում ձերբակալվել, կալանավորվել են տարբեր պրոքսի մեղադրանքներով․ «Սա ի վերջո հանրային համախմբման միջոցով իշխանություններին՝ գործող կառավարությանը ուղերձ պետք է ուղարկի, որ սա չի այն ճանապարհը, որ պետությանն էս ռիսկերից դուրս է հանելու, այլ միասնությունն ու բոլոր կարող ուժերի համատեղ ջանքերն են բերելու մեզ հաջողության»։

Ըստ Արտակ Զաքարյանի՝ պետությունն այս վիճակից դուրս բերելու ամենակարճ ու ռեալ ճանապարհը իմպիչմենտն է, որի շուրջ պետք է լինի լայն համախմբում․ «Ի վերջո մեր պետությունը կայացել է նաև Սամվել Կարապետյանի պես անհատների ջանքերի շնորհիվ ոչ միայն տնտեսության մեջ, այլև արտաքին հարաբերությունների, տարբեր խնդիրներ լուծելու ճանապարհով, Արցախում հսկայական ներդրումների ճանապարհով, հանրային համախմբման ճանապարհով։ Մեր ժողովուրդը պետք է իր կարևորագույն անհատներին, կառույցներին տեր կանգնի, այլապես այս կառավարությունը հերթով բոլորին կոտրելով՝ մնալու է դաշտում մենակ մի վտանգավոր խաղի մեջ, որտեղ ինքն է մտել։ Մտել է պարտությունների շղթայի մեջ, որը բոլոր գիտակից քաղաքացիների համար ընդունելի լինել չի կարող»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031