«Ազատություն» – Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար, շեյխ-ուլ-իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ «վերջերս վերականգնված Իրեւանի Ղազիաթը» կսկսի գործել, ադրբեջանցիներն էլ «կգնան այդ տարածքներ` վերականգնելու տաճարները, սրբավայարերը, մզկիթները, որտեղ կգործեն կրոնական գործիչները»։
Ադրբեջանցի շիա մահմեդականների առաջնորդը կրկին անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցուն և պնդել, որ մինչև 2020 թվականը այդ հայկական կրոնական կառույցը «հեգնանքով էր» նայում իրենց:
«Մեր հաղթանակից առաջ Հայ եկեղեցու հետ հարաբերությունները տարբեր էին ։ Մինչև 2020 թվականը եկեղեցու առաջնորդների հետ հանդիպման ժամանակ նրանք հաղթող էին ներկայանում, մեզ հեգնանքով էին նայում։ Սա վիրավորում էր ինձ և ադրբեջանցի ժողովրդին։ Հիմա ես հաղթող ժողովրդի Շեյխուլիսլամն եմ, և ես հպարտ եմ դրանով»,- ասել է Փաշազադեն:
Իյա, իրոք?, փաստորեն ըտենց լուրջ հպարտ ես, հա?։
Աստված քեզ այնքան կյանք տա, որ մի օր էլ կրկին վերադառնաս պարտված ժողովրդի շեյխուլիսլամի կարգավիճակին։ Իմիջիայլոց դրա համար առանձնապես երկար կյանքի անհրաժեշտություն չի զգացվի, քանի որ աշխարհը դեռ փոթորկված է, իսկ ձեր հեյդարի տղու կատարն էլ ոգևորությունից տաքացել է և վտանգավոր վիսկըչկեք է անում այս կամ այն պետությանը։ Այնպես որ, հպարտությանդ վիճակը խիստ ժամանակավոր է և մի օր հայերից դու կրկին կընկճվես։