Այսօր՝ Սահմանադրության օրը, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները բողոքի ակցիա անցկացրին՝ Հայաստանում «շղթայված Սահմանադրության» խորհրդանշական օրինակը՝ դնելով ՀՀ սահմանադրական դատարանի դռների առջեւ:
«Տապալված է օրենքի ուժը, ոտնահարված է քաղաքացու արժանապատվությունը, օրենքի գերակայության փոխարեն գործում է sms-ային արդարադատություն եւ իրավապահների կողմից նիկոլահաճո քաղաքականություն: Իսկ ո՞ւր են մնացել սահմանադրական դրույթներն ու արժեքները: Երեւի նույն բունկերներում, որտեղ Նիկոլ Փաշինյանը թաքնվելով՝ հանձնեց Արցախի Հանրապետությունը եւ նույն ոգեւորությամբ քանդվում են Հայաստանի Հանրապետության հիմքերը:
Սահմանադրության օրը մենք ոչ թե կանգնած ենք հպարտությամբ, այլ խորը մտահոգությամբ, քանզի չկա գեթ մեկ դրույթ, որը ներկա իշխանության պաշտոնավարման տարիներին չի ոտնահարվել: Ոտնահարվել է անթաքույց, առանց վարանելու, ամենաբարձր պաշտոնական անձանց մակարդակով:
Կարդացեք նաև
Այսօր իշխանության լծակները ծառայում են ոչ թե սահմանադրական դրույթների իրացմանը, այլ սահմանադրական կարգի տապալմանն ու պետությունը հիմնահատակ կործանմանը հասցնելու համար: Այս ճանապարհը, որով անցնում է օրվա քաղաքական իշխանությունը, պետության փլուզման, ապակայունացման ճանապարհն է: Եվ այդ ճանապարհին իշխանությունները հանդիպելու են ժողովրդավարական, ազգային դիմադրության:
Օրինաչափ է, երբ իշխանությունները մոռանում են սահմանները եւ ժողովուրդը հիշեցնում է այն: Եվ մեր ժողովուրդը եւս հողատու իշխանություններին հիշեցնելու է իրենց սահմանները: Պետության կործանման ճանապարհը կասեցվելու է: Այս ակցիան եւս մեկ հիշեցում եւ զգոնության կոչ է յուրաքանչյուր պաշտոնյայի, որը աչք է փակում Սահմանադրության ոտնահարման դեպքերի վրա: պետք է գիտակցի, որ նույն շղթաների հետեւում մի օր ինքն էլ է հայտնվելու»,-հայտարարեցին երիտասարդները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ