Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ են հիմա հարկավոր հազարավոր անբան բանալիները, հույսի բանալիները մեր ճամպրուկներում, երբ ջարդված են այն փակ դռները. «Հայացք Երևանից»

Հուլիս 06,2025 10:30

Հետաքրքիր է՝ այսուհետ է՞լ ինչ պիտի անեն այս երկրում եւ այս ժողովրդին, որ սթափվեն անտարբերության նիրհից: Ախր, վաղը-մյուս օրը ստիպված են լինելու իրենց տան բանալիների ավելորդությունն զգալ այնպես ցավալիորեն, ինչպես արցախցիներն են այսօր զգում իրենց ծաղկափթիթ հայրենիքը կորցնելուց հետո։

Ո՞ւմ են հիմա հարկավոր հազարավոր անբան բանալիները, հույսի բանալիները մեր ճամպրուկներում, երբ ջարդված են այն փակ դռները, որոնք կողպել ենք տեղահանվելուց առաջ… Հիմա ամեն տեսնելիս՝ տխուր ապրումների առիթ են տալիս դրանք, երբ ավերված են տքնանքով ստեղծված մեր օջախները, անգամ ջնջված են հայրենի սրբարաններ տանող մեր ոտնահետքերը:

Այս երկրի տերը դիմում է ժողովրդին, թե՝ «մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու եւ Կաթողիկոսի նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Այս փուլում պիտի ստեղծենք Համակարգող խումբ՝ նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։

Չշարունակեմ… Հազարավոր հավատավորներ, թե անհավատներ սոցցանցերում հավանում են այս հայտարարությունը, իսկ որ երկրի ղեկավարն առցանց հարթակով է իր համակիրներին հավաքում՝ նորություն չէ, ինչպես այն «հեղափոխությունը», որ «քայլողներին» հասցրեց իշխանության։

Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031