Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքս ինձանից քվեաթերթիկ գողանալու իմաստը ո՞րն է․ բնականաբար չէի ընտրի մի մարդու, որը չմիացավ Բաքվի բանտերում կեղեքվող հայ ռազմագերիների վերադարձի մասին իմ նախաձեռնությանը․ Լիլիթ Գալստյան

Հուլիս 06,2025 22:26

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով իշխանական մամուլում տարածված այն լուրերին, թե ԵԱՀԿ ԽՎ-ում «գողացել է քվեարկության թերթիկը և չի ներկայացել նիստին, որ չքվեարկի ՔՊ-ական Ս․ Խանդանյանի օգտին»։

«1․ Ինքս ինձանից քվեաթերթիկ գողանալու իմաստը ո՞րն է։ Որպես ԵԱՀԿ ԽՎ-ի Մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի մշտական անդամ՝ ես ունեմ մեկ քվեաթերթիկ, որով մասնակցում եմ հանձնաժողովի բոլոր քվեարկություններին և ընտրություններին։ Դա իմ՝ որպես հանձնաժողովի մշտական անդամի քվեաթերթիկն է։

2․ Տվյալ Հանձնաժողովի նախագայի թեկնածու Սարգիս Խանդանյանին բնականաբար չէի ընտրի և ԵՐԲԵՔ ՉԵՄ ԸՆՏՐԻ։ Չէի ընտրի մի մարդու, ով չմիացավ Բաքվի բանտերում կեղեքվող հայ ռազմագերիների վերադարձի և Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման մասին իմ նախաձեռնությանը։

3․ Քվեաթերթիկն իմ ձայնի և իմ անձնական քաղաքական-արժեքային դիրորոշման դրսևորումն է։ Իմ քաղաքական ձայնի կամ կեցվածքի դրսևորումը իմ անձնական քաղաքական որոշումն է և իմ կամարտահայտությունը։

4․ Ս․ Խանդանյանը ընդամենը ՔՊ-ն է ներկայացնում և ոչ՝ Հայաստանը։ Եվ որքան անմեղսունակ պետք է լինել՝ կարծելու, թե վերջինիս պիտի ընտրեի․․․

Հ․Գ․
Ահա ԼՂ-ին, ռազմագերիներին և Արցախի մշակութային ցեղասպանությանը վերաբերող իմ նախաձեռնությունը, որին չմիացան Սարգիս Խանդանյանն ու Մարիա Կարապետյանը»,-մասնավորապես գրել է Լիլիթ Գալստյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031