Իտալիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում (U20) Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը 61 կգ քաշայինների վճռորոշ գոտեմարտում հաղթել է UWW հովանու ներքո հանդես եկող Ադլան Սայտիեւին ու նվաճել է չեմպիոնի կոչումը:
Ռազմիկ Եփրեմյանը պարտության է մատնել ադրբեջանցի Մահամմադ Աբասզադային եւ 86 կգ քաշայինների կարգում դարձել բրոնզե մեդալակիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ