Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիներն ունեն ապրելու իրավունք իրենց հայրենի հողում. սա պարզապես հերթական կոչ չէ

Հուլիս 06,2025 23:38

Արցախցիներն ունեն ապրելու իրավունք իրենց հայրենի հողում։ Իրավունք՝ պահելու իրենց ընտանիքը, մեծացնելու իրենց երեխաներին, ապրելու արժանապատիվ ու անվտանգ կյանքով։ Այդ իրավունքը ոչ մի իշխանություն, կառավարություն կամ պայմանագիր չի կարող ջնջել։

Մենք պետք է տարբերակենք նրանց, ովքեր իրապես մտահոգ են արցախցիների ճակատագրով՝ նրանցից, ովքեր Արցախյան գործոնը օգտագործում են անձնական կամ քաղաքական նպատակների համար։

Սա պարզապես հերթական կոչ չէ։ Սա կարող է լինել վերջին իրական հնարավորությունը՝ վերականգնելու ոչ միայն արցախցու, այլև ողջ հայ ժողովրդի արժանապատվությունը։

Սա բողոք չէ։ Սա վճռական պայքար է՝ հանուն ապագայի։ Մենք այլընտրանք չունենք։ Հիմա կամ երբեք։ Կամ կանգնում ենք միասին՝ մեր եղբայրների ու քույրերի կողքին, կամ կորցնում ենք վերջին հնարավորությունը՝ որևէ բան փոխելու։

Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է…
Արցախը բոլոր հայերի հայրենիքն է…

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031