Ռեֆորմիստների կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր (2012-2017) Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը
Ընդդիմադիր քաղաքական դաշտը կարելի է ասել` փլվել է, կանգուն մնաց միայն Սերժ Սարգսյանը:
1.Սերժ Սարգսյանը չի հավակնում վերադառնալ որպես երկրի ղեկավար և դրանով միշտ մնում է օբյեկտիվ իր քայլերում և գնահատականներում:
2.Նախագահը և իր թիմը արեցին ամեն հնարավորը իմպիչմենտ անելու համար, մնացածը տեսաք՝ նորից չասեմ, ոնց չմիացան ու ով չմիացավ:
Կարդացեք նաև
3.Չնայած քոչարյանական հատվածի հարվածներին՝ երբեք չիջավ իրենց մակարդակին և պահեց իրեն՝ ինչպես քաղաքական առաջնորդ:
4.Չգնաց արկածախնդիրների ճանապարհով, քանի որ նախագահը պետություն կայացնող առաջնորդ է, երկրի անվտանգության մասին մտածող ղեկավար է:
5. Ձևավորեց իրական քաղաքական թիմ, ինչը այսօր ուրիշների մոտ դեֆիցիտ է:
6.Իր թիմով կանգնեց բոլոր հալածյալների կողքին:
7.Ապացուցեց, որ թեև ինքը ցանկություն չունի զբաղեցնելու ղեկավար պաշտոններ, բայց առանց իր գլխավորած թիմի՝ երկրում որևէ լուրջ քաղաքական գործընթաց չի ստացվի:
Իսկ քաղաքական ընդդիմադիր դաշտի փլատակների տակից ձայները դեռ լսվում են: