Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

«Ձեզ հետ իրականում ամենավատ բանն է տեղի ունեցել, ինչ կարող էր տեղի ունենալ իրավաբանի հետ»․ Աննա Մկրտչյանը՝ Աննա Վարդապետյանին

Հուլիս 07,2025 11:14

«Իշխանազավթների դեմ պայքարողները իրավունքների պաշտպանություն չունեն և չունեն երաշխավորված իրավունքներ»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Ըստ պատգամավորի՝ ՀՀ-ում անձեռնմխելիություն ունի մի միավորի ընդամենը մի քանի ներկայացուցիչ, այն էլ այն փաստի պատճառով, որ իրենց դրել են օրենքից դուրս և ամեն գնով պատրաստ են այդ կարգավիճակը պահել՝ կլինի նիկոլահպատակությամբ, թե իրավական վախով, էական չէ․ «Գործիքակազմի մասին՝ կհիշեք վնգստացող դատավորներին, կհիշեք՝ էդ ո՞ր մի դատավորն է, որ իմ ասածը չպիտի անի, կհիշեք՝ ուզեք-չուզեք կալանքը պիտի տաք արտահայտությունը։ Այս օժանդակությանը միանում է քննչական և դատախազական ամբողջ համակարգը»։

Դիմելով ՀՀ գլխավոր դատախազին՝ Աննա Մկրտչյանն ասաց․ «Ձեզ հետ իրականում ամենավատ բանն է տեղի ունեցել, ինչ կարող էր տեղի ունենալ իրավաբանի հետ։ Դուք Նիկոլ Փաշինյանի, իշխանազավթի իրավաբանն եք դարձել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031