Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Սրբազանի հետ որոշել ենք վիրավորանքների ու զրպարտությունների համար հայցեր ներկայացնել բոլոր օղակների զազրախոսների դեմ. Հովհաննես Խուդոյան

Հուլիս 07,2025 11:22

Փաստաբան Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան գրառումը

Սարքել սուտ – սեփական սուտը ուռճացնել – հղում անել սեփական ուռճացված ստին

Ահա թե ինչ է անում հակահայը Էջմիածնի վրա իր պիղծ հարձակումը պլանավորելիս:

1. ապացուցված է արդեն, որ քննչական կոմիտեն կեղծել է ձայնագրությունները
ա. կոնտեքստից կտրված է հանցագործներին մահապատժի ենթարկելու /գյուլլելու/ միտքը
բ. քաոսը ստեղծվում է իրավապահների կողմից / տես գլխավոր դատախազի միջնորդագիրը/
գ. առկա են բազմաթիվ չհրապարակված նյութեր, որոնք հակադրվում են մոնտաժված ձայնագրություններին

դ. առկա են նյութեր, որոնք հերքում են հանցավոր արարքներ կատարելու ոչ միայն ցանկությունը, այլև հնարավորությունը, սակայն թաքցվել են գլխավոր դատախազի կողմից և չեն հրապարակվել Արթուր Սարգսյանի դեմ միջնորդագրում:

2. իրավապահների կեղծիքները հեշտացնելու նպատակով մեղադրանքները ուռճացվում են տարբեր օղակների քարոզիչների կողմից, օրինակ ազգային ժողովում կամ եթերներում հայտարարում են ավտոբուսներ հրկիզելու կամ մարդկանց սպանելու մասին, սակայն այդպիսի տվյալ չկա ոչ կեղծ մեղադրանքում, ոչ էլ ասվել է որևէ իրավապահի կողմից:

3. իրենց երևակայած ահաբեկչական սցենարը փչելով` փորձում են սլաքներն ուղղել բոլոր հակառակորդների դեմ` եթե դուք չեք ընդունում մեր կեղծիքը, ուրեմն դուք էլ եք ահաբեկիչ:

4. առաջնային թիրախը, սակայն, Հայ առաքելական եկեղեցին է: Այսօր հակահայը նաև սա ազդարարեց:

Իրավապահներին հորդորում եմ չփորձել պաշտպանվել այս կեղծիքներով, դրանք չափազանց ակնհայտ են: Վեհարանը գրոհած յուրաքանչյուրիդ դեմքը ֆիքսվելու է և տրվի հանրությանը:

Հ. Գ. Բագրատ Սրբազանի հետ որոշել ենք վիրավորանքների ու զրպարտությունների համար հայցեր ներկայացնել բոլոր օղակների զազրախոսների դեմ: Մոտ օրերին դատարան կներկայացվի հայցերի առաջին տասնյակը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031