Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին ներկայացրին Երեւան քաղաքում ավտոբուսների երթեւեկությունն առանձնացված գոտիներով կազմակերպելու նպատակով իրականացված փոփոխությունները:
«Պատկերացնում եմ՝ որքան նյարդայնացնող են այս բոլոր փոփոխությունները եւ որքան եք մեզ հիշել, երբ կանգնած եք եղել խցանումների մեջ:
Առհասարակ ամառային այս սեզոնը շատ հարմար է երթեւեկության փոփոխություններ կատարելու տեսանկյունից, որովհետեւ քիչ թե շատ բեռնվածությունը շատ մեծ չէ փողոցում»,-երեւանցիներին դիմելով՝ ասաց Տիգրան Ավինյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով. «Այս փոփոխությունների հիմնական նպատակն այն է, որ մենք ավտոբուսներին եւ հանրային տրանսպորտով երթեւեկող քաղաքացիներին պետք է տանք արտոնություն: Մենք հնարավորություն ենք ստեղծում ավտոբուսներին իրենց միջին արագությունն ավելացնելու՝առանձնացված գիծ ունենալու արդյունքում: Բայց ավտոմատ կերպով որոշակի խնդիրներ են ստեղծվում ավտոմեքենաների համար»:
Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային