Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախարար մարդուն բաներ եք վերագրում, որն ընդհանրապես իր գործառույթի շրջանակներում լիազորված չէ»․ Գառնիկ Դանիելյան

Հուլիս 07,2025 12:00

«Ակնհայտ հրահանգով կարված գործ է»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա ասաց՝ չեմ զարմանա, որ մի քանի նիստ հետո քրեականացվի ընդդիմադիր լինելը․ «Այն, ինչում մեղադրում եք Արծվիկ Մինասյանին, կարող է կատարվել յուրաքանչյուր պետական պաշտոնյայի հետ։ Հազարավոր նմանատիպ գործեր կարող են լինել․․․Էս մարդը կադաստրի աշխատակից է, թաղայի՞ն է, ի՞նչ է․ նախարար մարդուն բաներ եք վերագրում, որն ընդհանրապես իր գործառույթի շրջանակներում լիազորված չէ։ Համոզված եմ, որ այս գործը շատ տխուր ավարտ է ունենալու»։

 

Դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին՝ Գառնիկ Դանիելյանն ասաց․ «Դուք արդեն որերորդ անգամ ձեր գործընկերներին զրկում եք անձեռնմխելիությունից։ Գիտեք, որ հաջորդը գալու է նաև մեր մյուս գործընկերոջ հարցը՝ Արթուր Սարգսյանի հարցը։ Ուզում եմ հասկանալ՝ դուք ի՞նչ զգացումներ եք ունենում, երբ որոշում եք կայացնում ձեր գործընկերոջը տանել կալանքի։ Դուք ձեր արածից ձեզ լա՞վ եք զգում։ Խնդիրը ոչ թե առանձին վերցրած մի պատգամավորի հարց է, այլ կոնկրետ հարձակում է տեղի ունենում «Հայաստան» խմբակցության պատգամավորների վրա։ Ինչ-որ ժամանակ հետո գալու է ձեր՝ պատասխանատվություն կրելու ժամանակը, այս ապօրինի որոշումների հետ ձեզ հաշտ լինելու ժամանակը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031