Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին ներկայացրին քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից գրանցված տարբեր խախտումները եւ դրանց վերաբերյալ կազմված արձանագրությունները:
Երեւանի քաղաքապետը տարակուսանք հայտնեց. «Վարչական շրջանները ունենալով ավելի շատ աշխատակիցներ՝ քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության աշխատակիցների ցուցաբերած արդյունքից էականորեն քիչ արդյունք են տալիս…Դուք ձեր մոտավորապես 70 աշխատակիցներով կազմել եք շուրջ 2300 արձանագրություն, իսկ մեր վարչական շրջաններն իրենց մոտավորապես 300 աշխատակիցներով՝ 1200 չի հասնում»:
Կարդացեք նաև
Նա առաջարկեց՝ կա՛մ վերանայել աշխատակիցների թիվը,կամ փոխել աշխատաոճը. «Պարո՛ն Փամբուխչյան, պետք է խնդրեմ քննարկում ունենաք, թվերը նայեք իրար հետ, որովհետև երբ նայում ես, տպավորություն է ստեղծվում, որ վարչական շրջանների գործառույթների մեջ այս պրոցեսում մեծ անելիք չկա… Մեծաքանակ աշխատակիցներ հատուկ այս տեսակի գործառույթների համար նախատեսել ենք, բայց արդյունքը չենք տեսնում»,- ընդգծեց Տիգրան Ավինյանը:
Գործակարգավարական խորհրդակցությունն ամբողջությամբ.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ