«Արդարացման ամբողջ հարցերը գնում են նրան, որ այդ թվականներին համակարգն այնպիսին էր, որ Արծվիկ Մինասյանն այլ բան չուներ անելու»,-«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանը։
Նա, պատասխանելով ընդդիմադիր գործընկերների հայտարարություններին, ասաց․ «Խոսում ենք բռնաճնշումներից, մի դեպք պատմեմ իմ հետ կապված, որն ավելի շատ անեկդոտի է նման։ Ֆրանսիայի հրապարակում էն ժամանակ ես կանգնած էի, ակցիա էր, մեզ բոլորիս հանել էին երթևեկելի մասից, մայթին կանգնած էի, որտեղ պարզապես խոտ պիտի աճեր, չէր աճում, հող էր, ինձ առաջարկում էին գնալ այդտեղից, ասում եմ՝ ինչո՞ւ, ասում է խոտածածկ տարածք է, ասում եմ՝ խոտ չկա, ասում են՝ որ չտրորեիր, կաճեր․ էդ հիմքով ինձ տարել են։
Հեղափոխության օրերին ինձ բերման են ենթարկել՝ մեղադրանքը վրաերթ։ Վրաերթ արել եմ մի փողոցում, որտեղ երբևէ քշած չկայի։ Քննիչի հետ ահագին ծիծաղել ենք։ Ինձ դրա համար բերման են ենթարկել։
Կարդացեք նաև
Ինձ բերման են ենթարկել մայթի վրայից ու հիմնավորումն այն էր, որ մենակ փակել եմ չորս գոտի ունեցող ճանապարհը։ Էս էր բռնաճնշումները։ Դուք քաղաքականություն եք մտել, որ հենց ձեր վրա քրեական գործ լինի, ասեք՝ քաղաքական հետապնդում է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Ելք» դաշինքի ֆեյսբուքյան էջից