Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

«ՔՊ որոշ պատգամավորների պատկերացումներում բանակն անընդհատ քննարկվում է մայկա, վարտիք, ելակ շրջանակներում»․ Տիգրան Աբրահամյան

Հուլիս 07,2025 13:26

«Զանգվածային բռնաճնշումների պայմաններում ցանկացած ընդդիմադիր գործիչ՝ հատկապես Արծվիկ Մինասյանի նման ակտիվ գործչի պարագայում, շատերին կարող է նման ճակատագիր սպառնալ»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա՝ իշխանությունը նման հետապնդումների է գնում, երբ բովանդակային դիսկուրսում տապալում է․ «Իշխանությունը գնում է քարոզչական հարձակումների, քաղաքական ընդդիմախոսների զրպարտության և վարկաբեկման կամ պարզապես ազատությունից զրկելու ճանապարհով։ Քիչ չեն դեպքերը, երբ քաղաքական հետապնդումների նպատակը լինում է որոշակի հեղինակություն ունեցող մարդկանց ոստիկանական, քննչական, նաև դատական քաշքշուկների և արհեստական ծանրության դաշտ տանելը, որտեղ կառավարությունը պետության փողով ներքաղաքական հարցեր է լուծում»։

Անդրադառնալով ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ելույթին՝ Տիգրան Աբրահամյանն ասաց․ «ՔՊ որոշ պատգամավորների պատկերացումներում բանակն անընդհատ քննարկվում է մայկա, վարտիք, պոլի շոր, ելակ շրջանակներում, ինչն, իհարկե, քաղաքական առումով ցուցիչ է, բայց թեպետ հանուն արդարության նշեմ, որ Հակոբ Արշակյանն այս անգամ ստեղծագործ մոտեցում ցուցաբերեց զուգարանների մասով, որոնք գոմի հետ էր համեմատում»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ Տիգրան Աբրահամյանին արձագանքեց․ «Տիգրան Աբրահամյան ասում է՝ ՔՊ-ի պատգամավորները բանակի մայկեքից ու վարտիքներից ու մնացածից են խոսում։ Մեռա ասելով՝ եթե մենք դրանից խոսում ենք, ձեր քաղաքական ղեկավարությունը էս մայկաներն ու վարտիքները բառի ուղիղ ու փոխաբերական իմաստով կերել է, որ սենց տներ են քցել»։

 

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031