Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

«Լավ է, որ ինձ մի հատ էլ չեք մեղադրել իշխանությունը զավթելու փորձի մեջ»․ Արծվիկ Մինասյան

Հուլիս 07,2025 13:49

«Վիրավորականն այն է, որ 30 տարուց ավելի լինելով պետական ծառայության մեջ՝ նման ցածրակարգ իրավական մտածողության մեղադրանք ես չէի հանդիպել։ Իմ բանականությունը, իմ ինտելեկտը մի վիրավորեք»,- իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցի քննարկման  ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ Արծվիկ Մինասյանն ասաց․ «Ո՞վ է Ձեզ տվել իրավունք այս աստիճանի բռնաբարել իրավունքը։ Դուք ի՞նչ արժանիք ունեք այսօր մնալու գլխավոր դատախազի պաշտոնում, երբ այս տարրական իրավական ընթացակարգը գլխի վրա շուռ եք տալիս։ Ակնհայտ որդեգրել եք իշխանության փաստաբանի, դատախազը լինելու պարտականությունը, արհամարհում եք իրավական նորմերը, բերված փաստարկները, կեղծիքն ու սուտը։ Առաջին հայացքից նկարագրված մի հեքիաթային, առասպելական, դժոխային պատկերը ներկայացնում եք որպես ճշմարտություն, դրանից հետո էլ տալիս եք իշխանությունը ներկայացնող քաղաքական անձանց հնարավորություն, որ հղում անելով Ձեզ՝ դատապարտեն մարդկանց։ Լավ է, որ ինձ մի հատ էլ չեք մեղադրել իշխանությունը զավթելու փորձի մեջ։ Նույն հաջողությամբ միջազգային ահաբեկչության մեջ էլ կմեղադրեիք, որ ես փորձել եմ օրենքի դրույթները պահելով՝ ապահովել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը։ Այս ամենն ինձ բերում է մեկ եզրահանգման՝ Դուք չեք կարող այս ոճով և այս որակի ներկայացված մեղադրանքով իմ հեղինակության վրա ազդել։ Մասնագիտական հանրությունն էլ, հասարակությունն էլ գիտի, հասկանում, պատկերացնում է, որ այս ամենը փուչիկ է, և այդ փուչիկը պայթելու է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031