Լրահոս
Օրվա լրահոսը

Չանտեսել լողանշանները, հարբած ջուրը չմտնել. Սեւանում ուժեղացված հսկողություն է իրականացվում

Հուլիս 07,2025 14:10

«Հուլիսի 1-ից պարեկային ծառայության պետի հրամանով ուժեղացված ծառայության է անցել նաեւ ջրային ստորաբաժանումը, շեշտը հիմնականում դրվել է փոքր Սեւանի առափնյա հատվածների վրա, որտեղ հանգստի սեզոնին հավաքվում է հանգստացողների մեծ մասը»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր Դավիթ Գալոյանը:

Դավիթ Գալոյան

Նրա խոսքով՝ ծառայությունն իրականացվում է 4 հերթափոխով՝ նավերով, սկուտերներով, իսկ հանգստյան օրերին՝ նաեւ հետիոտն ծառայություն՝ ջրային պարեկների հետ համագործակցությամբ:

ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի Մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, ՓԾ փոխգնդապետ Արմեն Ճզմաչյանը նշեց, որ անցյալ տարի Սեւանա լճում տեղի է ունեցել ջրահեղձման 5 եւ 1 մահվան դեպք: Այս տարի, բարեբախտաբար, ջրահեղձման դեպքեր չկան, 8 հոգու հնարավոր է եղել փրկել:

Արմեն Ճզմաչյան

Արմեն Ճզմաչյանը հայտնեց, որ պատահարների հիմնական պատճառն այն է, որ քամին հաճախ քշում է խափանված լողամիջոցները դեպի լճի խորքերը, ալեկոծության ժամանակ նավակների մեջ ջուր է լցվում, եւ երբեմն խուճապային իրավիճակներում նավակները կողաշրջվում են:

Ի թիվս այլնի՝ նա կոչ արեց չանտեսել լողանշանները եւ չգերագնահատել լողալու սեփական հնարավորությունները, հատկապես, որ սառը ջրի պատճառով կարող է մարդկանց մոտ ջղաձգություն առաջանալ: Ընդգծեց, որ արգելվում է մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործած ջուրը մտնելը:

Մանրամասն՝ տեսանյութում.

 

 

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031