«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ-ում խմբակցության փակ նիստ է անցկացրել, որի օրակարգում ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է եղել։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նիստից առաջ լրագրողների հարցին, թե ի՞նչ է քննարկվելու ՔՊ նիստում, պատասխանեց․ «Այս բոլոր հարցերը, որոնք օրակարգում ընդգրկված են այսօր»։
Հակոբ Արշակյանը չպատասխանեց հարցին, թե ի՞նչ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարում է, որ «Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել»։ «Վարչապետն այս վերջերս ասաց՝ մամուլի ասուլիս կլինի, հարցերին կանդրադառնա։ Ես չեմ կարող ձեր հարցերին պատասխանել, հարցեր մի ուղղեք»,-ասաց Հակոբ Արշակյանը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ԱԺ-ն արտահերթ նիստի օրակարգում ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանին, Արծվիկ Մինասյանին եւ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին գլխավոր դատախազի միջնորդություններն են։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ