Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

«Ով իմ մասնագիտական գիտելիքը կասկածի տակ կդնի, թող գա դատարանում մեզ հետ խոսելու»․ Աննա Վարդապետյան

Հուլիս 07,2025 14:41

«Մեր մեղադրանքն իրեն վիրավորում է, բայց չի խոսում նրա մասին, որ որպես նախարար՝ պարտավոր էր անել մի պարզ քայլ՝ պարտավոր էր գրությամբ, պաշտոնական որևէ փաստաթղթով պատկան մարմնին տեղեկացնել, որ Սևան ազգային պարկում առկա է ինքնակամ կառույց։ Վերջակետ»,- «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով Արծվիկ Մինասյանի եզրափակիչ ելույթին։ 

Ըստ Աննա Վարդապետյանի՝ եթե փաստաթղթով Արծվիկ Մինասյանը՝ որպես նախարար տեղեկացներ, որ կա ինքնակամ կառույց, դրանով չէր օրինականացնի ապօրինի գույքը․ «Կսկսեր գործընթաց, որի հիման վրա պատկան մարմինները կքանդեին ու պատասխանատվության կենթարկեին այն անձանց, որոնք չէին քանդել ժամանակին այդ ապօրինի կառույցը, ու այս խոսակցությունը տեղի կունենար ինը տարի առաջ և ոչ թե այսօր։ Միջնորդում ենք ԱԺ-ին տալ մեզ հնարավորություն քրեական հետապնդման ենթարկելու անձի, ում գործողությամբ օրինականացվել է ապօրինի գույք»։

Աննա Վարդապետյանը նաև հայտնեց՝ գնալու են դատարան ու վիճարկելու ոչ թե արդեն կառուցապատման իրավունքը, այլ կվիճարկեն ապօրինի գույքը, որը առկա է և տիրապետվում է։

Անդրադառնալով Արծվիկ Մինասյանի մյուս հայտարարություններին՝ Աննա Վարդապետյանն ասաց․ «Երբ Արծվիկ Մինասյանը գեղեցիկ բառակապակցությամբ ասում է՝ նվազեցրել եմ շրջակա միջավայրի ազդեցությունը, իրականում այլ բան պիտի ասի՝ ասի՝ ես օրինականացրել եմ ապօրինին»։

Խորհրդարանի դահլիճից ընդդիմադիր պատգամավորների արձագանքներին ի պատասխան Աննա Վարդապետյանն ասաց․ «Ես ձեզ բոլորիդ համբերատար երկու օր լսել եմ, այդ թվում՝ անձնական վիրավորանքները և երբևէ ես ինձ թույլ չեմ տա որևէ մեկին անձնական վիրավորանք հասցնել։ Կասեմ այն, ինչ կա քրեական վարույթում։ Եվ յուրաքանչյուր անձ, որը երբևէ կասկածի տակ կդնի իմ մասնագիտական գիտելիքը, թող գա դատարանում խոսելու մեզ հետ, ոչ թե քաղաքական ամբիոնի հետևից հայտարարություններ անելով և դահլիճից դուրս գալով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Իյա, իրո՞ք, ինչպիսի՞ ինքնավստահություն։
    նիկոլին նախկին օգնականը գլխավոր դատախազի համազգեստի տակ իրեն որպես հեղինակավոր իրավաբան-մասնագետ է պատկերացնում։ Եթե դա իր ինքնավստահությունը բարձրացնելու յուրահատուկ աուտոտրենինգ է, ապա ինչպիսի՞ աուտոտրենինգով զբաղվենք նիկոլի ոստիկանա-քննչականա-դատախազապետությունից զզված քաղաքացիներս։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031