Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ պատասխանում, դուք իմ կողքով վազում եք, հարցեր եք տալիս»․ Մասիս Մելքոնյան

Հուլիս 07,2025 14:49

«Գնացեք, որոշումները կարդացեք, պատճառաբանությունները տեսեք»,-այսօր ԲԴԽ-ից դուրս գալիս լրագրողների հարցերին այսպես պատասխանեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին եւ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանը։ Լրագրողները նկատել էին, որ իրեն մեղադրում են սրբազաններին՝ իշխանությունների հրահանգով կալանավորելու մեջ։

Նա հրաժարվեց պարզաբանումներ տալուց, լրագրողներին խորհուրդ տվեց՝ պատասխաններ ստանալու համար դիմել ԲԴԽ մամուլի խոսնակին եւ մեղադրեց լրագրողներին էթիկայի նորմեր խախտելու մեջ․ «Ես չեմ պատասխանում, դուք իմ կողքով վազում եք, հարցեր եք տալիս»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031