Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սվենսոնին՝ արդյունավետ աշխատանքի համար

Հուլիս 07,2025 15:09

Հուլիսի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը: Ա.Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Պ.Սվենսոնին Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար, շնորհավորել է ՀՀ ԱԳՆ պատվո մեդալով պարգևատրվելու կապակցությամբ և մաղթել մասնագիտական նորանոր հաջողություններ:

Դեսպան Պատրիկ Սվենսոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և դիվանագիտական առաքելության ընթացքում հայկական կողմի ցուցաբերած աջակցության համար: Դեսպանը գոհունակությամբ ընդգծել է Հայաստան-Շվեդիա երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնումը, մասնավորապես՝ շեշտելով միջխորհրդարանական զարգացող համագործակցությունը: Պ.Սվենսոնը վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

ՀՀ ԱԽ գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031