Լրահոս
Օրվա լրահոսը

«Լսի, արա, հանգստացի մի հատ, վեր ընկի տեղդ, ստեղ հարցերը մենք ենք տալիս»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Արթուր Սարգսյանին

Հուլիս 07,2025 15:21

ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար միջնորդության քննարկման ժամանակ խորհրդարանում կրքերը թեժացան։

ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, հայտարարությամբ հանդես գալու ու Աննա Վարդապետյանին հարց տալու ժամանակ, դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին, ասաց․ «Չեմ հասկանում՝ ինչի՞ վրա եք ծիծաղում։ Դրել, քննարկել եք ձեր խմբով՝ ոնց եք մարդկանց մեքենաների անիվները ծակելու, մի հատ էլ ստեղ, եկել նստել, ժպտում, ռեպլիկ եք թողնում»։

Դահլիճից արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը միջամտեց․ «Լռիր դու մի հատ էդտեղ, ստեղ հարցերը մենք ենք տալիս։ Սուս մնա, իրեն խոսք է տրված՝ ինքը խոսում է։ Լռիր, նստիր տեղդ, ասում եմ»։

Արթուր Սարգսյանն ասաց՝ չես կարա ինձ ասես։

Ռուբեն Ռուբինյանն էլ պատասխանեց՝ կարամ ասեմ, ես եմ նիստը վարում։ Արթուր Սարգսյանը դահլիճից շարունակում էր արձագանքելը, Ռուբեն Ռուբինյանը բորբոքվեց․ «Լսի, արա, հանգստացի մի հատ, վեր ընկի տեղդ»։

Վերջում նա նկատողություն հայտարարեց Արթուր Սարգսյանին։ Երբ միջամտեց ՔՊ խմբակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանը, Ռուբեն Ռուբինյանը նրան ևս նախազգուշացում հայտարարեց։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031