ԱԺ արտահերթ նստաշրջանում այսօր ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը «արա»-ով էր դիմել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին։
«Սուս մնա, լսի արա, հանգստացի մի հատ, վեր ընկիր տեղդ»,- մասնավորապես ասել էր Ռուբինյանը։
Լրագրողները ԱԺ փոխնախագահին հարցրին՝ միմյանց հետ շփվելու նոր մշակո՞ւյթ է ներմուծվել խորհրդարան։ «Այսօր այո, որովհետեւ շատ համաչափ պատասխան էր դա կոնկրետ մի պատգամավորի պահվածքին»,- արձագանքեց Ռուբինյանը։ Նա ասաց, որ Արթուր Սարգսյանը տեղից գոռում եւ ընդհատում էր նիստը։
Կարդացեք նաև
«Կոնկրետ իրեն պետք էր տենց սաստել»,- հավելեց Ռուբինյանը։
ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում է Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Իշխանություն ստացած «մամայի բալայի» սինդրոմն է՝ բազմապատկած երկրի համար արժեցող բան ստեղծելու անկարողության գիտակցմամբ։