Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում 4 միլիոն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը համալրվել է ևս 159 բնակավայրով

Հուլիս 07,2025 18:55

Ինչպես տեղեկացրել ենք՝ բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում իրականացված փոփոխությունների շրջանակում ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը․ նախկին 452 բնակավայրի փոխարեն՝ այժմ ցանկում ներառված են 57 համայնքների 611 բնակավայրեր։

Բնակավայրերի ընդլայնված ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու համար կարող են դիմում ներկայացնել միջոցառման հիմնական պայմաններին բավարարող բոլոր ընտանիքները՝ անկախ կազմից, անչափահաս երեխաների քանակից և թիրախային խմբի պատկանելությունից։

Դիմումներն ընդունվում են հարթակում։

 

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031