Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

ՌԴ տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել պաշտոնը լքելուց մի քանի ժամ անց

Հուլիս 07,2025 18:00

Ռուսաստանի տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտն ինքնասպան է եղել Մոսկվայի մարզի Օդինցովո քաղաքային շրջանում՝ պաշտոնը լքելուց մի քանի ժամ անց: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: Ավելի վաղ՝ այսօր՝ հուլիսի 7-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել նրան տրանսպորտի նախարարի պաշտոնից ազատելու մասին:

«Հետաքննությունը պարզում է Ռուսաստանի տրանսպորտի նախկին նախարար Ռոման Վլադիմիրովիչ Ստարովոյտի մահվան հանգամանքները», – այս մասին հուլիսի 7-ին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի (ՔԿ) պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

«Ռոման Ստարովոյտի դին հայտնաբերվել է իր մեքենայում՝ հրազենային վնասվածքով»,- նշվում է ՌԴ ՔԿ հաղորդագրության մեջ:

Ենթադրվում է, որ նախկին նախարարն ինքնասպան է եղել։

Ստարովոյտը տրանսպորտի նախարար էր նշանակվել է 2024 թվականի մայիսին. մինչ այդ զբաղեցնում էր Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնը։

Ստարովոյտի տեղը զբաղեցրել է Անդրեյ Նիկիտինը, որը նախկինում տրանսպորտի նախարարի տեղակալն էր:

Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ստարովոյտին հեռացնելու որոշումը կայացվել է այն պատճառով, որ Նիկիտինի որակավորումը լավագույնս է համապատասխանում է նախարարության ներկայիս պահանջներին: Կրեմլի խոսնակն ընդգծել է՝ «Ստարովոյտին Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարի պաշտոնից ազատելու վերաբերյալ պաշտոնական հրամանագրի տեքստը չի վկայում այն ​​մասին, թե որոշումը կապված է վստահության կորստի հետ»։

Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ տրանսպորտի նախարարության նոր ղեկավարի հաստատման ընթացակարգը նախատեսված է հուլիսին՝ հենց որ վարչապետից ստացվի համապատասխան դիմումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031