«Ըստ ձեզ ու քննչականի՝ ահաբեկչական գործիքներ են սալյուտները, որը դեկտեմբերի 31-ին մեր հանրության մեծամասնությունը օգտագործում է, ծխերը, որը Նիկոլ Փաշինյանի հետ է ավելի շատ ասոցացվում, մնացածը, որ ասացիք՝ յուղ, աստղիկներ գտե՞լ եք ումից, ինչ բաղադրության»,-ՀՀ գլխավոր դատախազին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Պատգամավորը նաև հետաքրքրվեց՝ վարույթով որևէ հստակ տվյալ ունե՞ք, որ ամենայն հայոց վեհափառին առնչվում է, եթե չէ, ինչո՞ւ չեք հերքում, թե պարտականություն է դրված նաև հակաեկեղեցական ակցիային դուք էլ մասնակից դառնաք․ «Որևէ փաստ կա՞, որ վերաբերում է Վեհափառին»։
Աննա Վարդապետյանը պատասխանեց․ «Նախաքննության հետ կապված որևէ այլ տվյալ ենթակա չէ հրապարակման։ Եթե որևէ անձի մասնակցությունը հաստատվի հիմնավոր կասկածից վեր չափանիշով, դրան կհետևի դատավարական փաստաթուղթ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ