Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Ապամոնտաժվում էին Աբովյան փողոցի ապօրինի կառույցները

Հուլիս 07,2025 18:16

Կենտրոն վարչական շրջանի Աբովյան փողոց-Հյուսիսային պողոտա հատման մոտ, նախկին Մանկական աշխարհի առջեւ կառուցված սրճարանները Երեւանի քաղաքապետի որոշմամբ ապամոնտաժվում էին:

Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության պետ Ավետիք Բաբայանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ ապամոնտաժվելու են բոլոր այն կառույցները, որոնք կառուցվել են ապօրինի, համայնքին պատկանող հողի վրա:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ապամոնտաժվում է չորս շինություն եւ այդ աշխատանքները քաղաքապետարանի աշխատակիցների աջակցությամբ իրականացնում են ապօրինի կառույցների սեփականատերերը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031