Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը սպառնալիքների առկայության պայմաններում պետությունների պատասխանատու վարքագծի պահպանման կարևորությունը

Հուլիս 07,2025 19:33

Հուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է միջազգային անվտանգությանն ու խաղաղությանը սպառնալիքների առկայության պայմաններում պետությունների պատասխանատու վարքագծի պահպանման կարևորությունը՝ վերահաստատելով Հայաստանի Հանրապետության բոլոր միջազգային պարտավորությունների կատարման հանձնառությունը։

Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է կատարվել միջազգային հարաբերություններում իրավունքի գերակայության ապահովմանն ուղղված ջանքերին:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031