Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակն իջել է 1 սմ-ով

Հուլիս 07,2025 18:37

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հունիսի 30-ից հուլիսի 6-ը

🟦Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 30-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.68 մ (06.07.25թ․), որը հավասար է անցյալ տարվա նույն օրվա մակարդակին, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 29 սմ-ով։

🟦Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 30-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.802 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից հուլիսի 6-ը ներառյալ՝ 94.617 մլն.մ³:

🟦 Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հունիսի 30-ից հուլիսի 6-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 13.622 մլն.մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 6-ից հուլիսի 6-ը ներառյալ՝ 52.892 մլն.մ³:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031