Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ սրբազանը ոչ մի ահաբեկչական խմբավորում էլ չի ստեղծել: Հետևաբար՝ ես չէի կարող գոյություն չունեցող որևէ բանի սատարել, ուստիև Վեհափառ Հայրապետն էլ չէր կարող գոյություն չունեցող որևէ բան հովանավորել. Միքայել սրբազան

Հուլիս 07,2025 18:33

ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այս առավոտ, իմ նկատմամբ հատուկ ուղղորդմամբ ապօրինի քրեական հետապնդում պատվիրած և իմ կալանավորումը հրահանգած ոմն ………… (լրացնել ըստ ճաշակի) հերթական սուտ և զրպարտչական հայտարարությունն է արել Վեհափառ Հայրապետի, իմ և Բագրատ սրբազանի հասցեին:

Այս առնչությամբ կասեմ միայն, որ իմ համոզմամբ Բագրատ սրբազանը ոչ մի ահաբեկչական խմբավորում էլ չի ստեղծել:
Հետևաբար ես չէի կարող գոյություն չունեցող որևէ բանի սատարել կամ մասնակցել, ուստիև Վեհափառ Հայրապետն էլ չէր կարող գոյություն չունեցող որևէ բան հովանավորել:

Հասկացա՞ր, այ …….. (լրացնել ըստ արժանվույն):

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Միքայել սրբազանի պաշտպանների թիմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031