Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Գալուզինը Գուրգեն Արսենյանին է փոխանցել ՌԴ-ի մասին կառուցողական լրատվական ֆոնի կարևորությունը

Հուլիս 07,2025 20:20

«Սպուտնիկ Արմենիա». Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հետ զրույցում շեշտել է Հայաստանում Ռուսաստանի մասին կառուցողական լրատվական ֆոն պահպանելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

«Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև ռուս-հայկական առաջիկա շփումների ժամանակացույցը։ Զրույցի ընթացքում դիվանագիտական առաքելության ղեկավարին է ներկայացվել Հայաստանում Ռուսաստանի և երկկողմ կապերի շուրջ կառուցողական լրատվական ֆոն պահպանելու անհրաժեշտության մասին դիրքորոշումը»,-ասված է դիվանագետների հանդիպման մասին հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ռուսական կողմը հաստատել է նաև երկու երկրների պրոֆիլային գերատեսչությունների խորհրդակցությունների հերթական փուլն անցկացնելու Մոսկվայի առաջարկը։

Հիշեցնենք` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ժամանակն է լրջորեն քննարկել հայկական մուլտիպլեքսում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցը:

Նա այդ մասին ասել էր լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակը և հայ-ռուսական հարաբերությունների վրա դրա ազդեցության մասին հայտարարությունները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031