Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

«Մայր Աթոռի նկատմամբ այս պիղծ գործողությունները մեծ դժբախտություն են բերելու մեր ազգի գլխին». Արա Զոհրաբյան

Հուլիս 07,2025 21:21

Փաստաբան Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ինձ համար կասկած չկա, որ քննչական մարմինների, դատախազության և դատարանի գործողությունները փաստացի ղեկավարում է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես այսօր տեղեկացանք Նիկոլ Փաշինյանի հրապարակային գրառումից, նախապատրաստվում է խուզարկություն Մայր Աթոռում: «Գլխավոր քննիչը» «հանձնարարել է» խուզարկել այն վայրը, որտեղ քրիստոնյաներս ակնածանքով ենք մուտք գործում:

Խուզարկելիս, քննիչը գալիս է անսպասելի, որպեսզի չթաքցվեն քննությանը հետաքրքրող առարկաները կամ նյութերը: Իսկ այս դեպքում, նախապես հայտարարվում է:

Հարց է ծագում, ինչու:

2 պատճառ եմ տեսնում՝ (1) «գլխավոր քննիչին» պետք է, որպեսզի պղծի Մայր Աթոռը՝ ԱՆՆԱԽԱԴԵՊ գործողությամբ, կամ (2) պետք է մի բան սարքվի (կարող են երկու տարբերակներն էլ լինել):

Իսկ հրապարակ է նետում այդ գաղափարը, որպեսզի ստուգի հանրության տրամադրությունը: Կպաշտպանե՞ն Մայր Աթոռը իրենից, թե՝ ոչ:

Բոլոր կարմիր գծերը վաղուց հատված են:

Այս իշխանության ներկայացուցիչների կողմից, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սահմանադրական կարգը տապալվել է, այդ թվում՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանումն և հավասարակշռումը երաշխավորող Սահմանադրության նորմի գործողությունը փաստացի դադարեցված է:

Դրա ապացույցները շատ են: Վերջին թարմ օրինակը՝

Ազգային ժողովը 03.07.2025թ. որոշում է ընդունել, որով մասնավորապես « 1. Խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի և օրինական իշխանությունների դեմ նախապատրաստված ահաբեկչության փորձը, որը բացահայտեցին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները 2025 թվականի հունիսին:»:

Ինչպես տեսնում եք, Ազգային ժողովը կոպտորեն խախտելով Սահմանադրության այն նորմերը, որոնք սահմանում են անմեղության կանխավարկածի և արդարադատությունը միայն դատարանի կողմից իրականացնելու սկզբունքները, արդեն հանցագործության կատարում է արձանագրել և դատապարտել:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ հանդիսացող քրիստոնյաները լավ պատկերացնում են, որ Մայր Աթոռի նկատմամբ այս պիղծ գործողությունները մեծ դժբախտություն են բերելու մեր ազգի գլխին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031