Ռուսաստանյան լրատվականները հայտնում են, որ Մոսկվայում ձերբակալվել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Խալիլ Արսլանովը:
Նա մեղադրվում է խոշոր չափերի խարդախության մեջ։ Արսլանովը ձերբակալվել է իր տանը։ Նրան տեղափոխել են Ռազմական գլխավոր քննչական վարչություն։
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների` նա դատապարտվել է 17 տարվա ազատազրկման: