Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

Փեզեշքիանը պնդել է, որ Իսրայելը փորձել է սպանել իրեն

Հուլիս 07,2025 21:40

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պնդում է, որ Իսրայելը փորձել է սպանել իրեն։

«Նրանք փորձել են, այո՛։ Նրանք համապատասխան քայլեր են ձեռնարկել, բայց ձախողել են», – հայտարարել է Փեզեշքիանը` ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցի ընթացքում:

«Իմ դեմ մահափորձի հետևում Միացյալ Նահանգները չէ կանգնած։ Դա Իսրայելն էր։ Ես հանդիպման էի… նրանք փորձել են ռմբակոծել տարածքը, որտեղ մենք անցկացնում էինք այդ հանդիպումը», – նշել է Իրանի նախագահը առանց մանրամասնելու՝ արդյոք ենթադրյալ փորձը տեղի է ունեցել վերջին պատերազմի ժամանակ:

 

«Ազատություն»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031