Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի դատարանում «տուժողն» իր ցուցմունքում խոսել է Ռոբերտ Քոչարյանի մասին

Հուլիս 07,2025 22:35

Բաքվում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների «դատը»:

Բաքվի զինվորական դատարանում Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստում, այսպես կոչված, «տուժողներ» են ցուցմունք տվել։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, իբր, Կրկժանի բնակիչ Դարգյահ Հախվերդիևը հայտարարել է, որ 1987 թվականից ի վեր Ստեփանակերտում բնակվող «հայազգի մարդկանց կողմից ազգային խտրականության հիման վրա ճնշում է գործադրվել  ադրբեջանական բնակչության վրա»։

Նա ասել է, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ ակտիվորեն մասնակցել է այդ գործընթացներին։ Նա հայտարարել է, թե «1988 թվականի փետրվարից հետո հայերը սկսել են բացահայտորեն վտարել ադրբեջանցիներին, նույն թվականի սեպտեմբերին հրդեհվել են Ստեփանակերտում ապրող ադրբեջանցիների տները»։

Այսպես կոչված, «տուժողը» պնդել է, թե այդ ժամանակ քաղաքի կենտրոնական հրապարակում հայերի կողմից անցկացված հանրահավաքից հետո զինված հայերը, իբր, հարձակվել են Կրկժան գյուղի վրա և այրել  մի քանի տուն։ Ըստ նրա՝ «1991 թվականից ի վեր գյուղը ենթարկվել է Ստեփանակերտում տեղակայված 366-րդ մոտոհրաձգային գնդում ծառայող հայ զինվորների կողմից հրետակոծության՝ օգտագործելով այդ գնդի զենքերն ու սարքավորումները։ Դեկտեմբերի 28-ին գյուղի վրա  հարձակված հայերը գրավել են  այն ու իբր այրել ադրբեջանցիներին պատկանող բոլոր տները»։ «Ներխուժումից առաջ նրանք զանգահարում և վիրավորում էին մեզ՝ ասելով. «Դուրս եկեք, գնացեք, Ղարաբաղը պետք է միացվի Հայաստանին, այստեղ պետք է ապրեն միայն հայերը»։

Երբ նրանք հարձակվեցին, բղավում էին՝ «Ադրբեջանցիները պետք է հեռանան, սա հայկական տարածք է»»,- ասել է «տուժողը»։ Նա նշել է, թե, իբր, «օկուպացիայի ժամանակ բնակչությունը գյուղից դուրս է եկել անտառի միջով և մեծ դժվարությամբ հասել Շուշի»:

 

Թարգմանությունը` factor.am

Հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 10-ին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031