«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է ԱՆԻՖ անունով) նախկին գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը դատական երկու ատյաններում հաղթել է ֆոնդի տնօրենների խորհրդին, որը 2024 թ. հունվարին նրան ազատել էր աշխատանքից:
Հիշեցնենք, որ Փափազյանը ֆոնդի տնօրենն էր 2019-ի մայիսից՝ ընկերության հիմնադրումից, մինչեւ 2024 թ. հունվար: Այդ ընթացքում՝ 2019-2023 թթ., ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն էր, որը նախ ՀՀ փոխվարչապետն էր, հետո՝ Երեւանի փոխքաղաքապետը, իսկ երբ 2023 թ. նոյեմբերին դարձավ Երեւանի քաղաքապետ, ԱՆԻՖ-ի միակ բաժնետիրոջ՝ պետության անունից հանդես եկող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նույն տարվա նոյեմբերին դադարեցրեց նրա, ինչպես նաեւ Ավինյանին փոխկապակցված եւ խորհրդի անդամ հանդիսացող Սոնա Թեւանյանի ու Անետա Բաբայանի լիազորությունները (վերջիններս նախ աշխատում էին փոխվարչապետի գրասենյակում, իսկ հետո Ավինյանի հետ տեղափոխվել էին Երեւանի քաղաքապետարան):
Այս երեքի փոխարեն Վ. Քերոբյանը նշանակել էր խորհրդի նոր անդամների՝ Էդգար Մկրտչյանին (փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար), Արման Ադիլխանյանին (փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար), Անի Իսպիրյանին (այն ժամանակ՝ էկոնոմիկայի փոխնախարար): Խորհրդում մնացել էին նաեւ Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենն ու իտալացի Իսիդորո Լուչիոլան, ընդհանուր՝ 5 հոգի: Ավինյանի ազատումից հետո խորհրդի նախագահը դը Վիլպենն էր, սակայն 2023-ի դեկտեմբերի 22-ին Էկոնոմիկայի նախարարությունը հայտնեց, որ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ է ընտրվել փոխնախարար Անի Իսպիրյանը:
2024 թ. հունվարի 5-ին Իսպիրյանը, Մկրտչյանն ու Ադիլխանյանը որոշել էին պաշտոնից ազատել ԱՆԻՖ-ի տնօրեն Դավիթ Փափազյանին եւ նրա փոխարեն պաշտոնակատար նշանակել ֆոնդի աշխատակից Տիգրան Ղազարյանին: Հունվարի 7-ին ԱՆԻՖ-ը հայտնեց, որ Էկոնոմիկայի նախարարության՝ Փափազյանին ազատելու առաջարկից հետո Դոմինիկ դը Վիլպենը հրաժարական է ներկայացրել խորհրդի անդամի պաշտոնից։ Հեռանալու որոշում էր կայացրել նաեւ Իսիդորո Լուչիոլան:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: