Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն իր գործողություններով քաղաքականացրեց Սամվել Կարապետյանին. տուժածները բանտերից դուրս են գալիս որպես նախագահ. Զատուլին

Հուլիս 08,2025 08:30

Ներկայացնում ենք հատվածներ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի հետ «Московский комсомолец»-ի հարցազրույցից: 

– Ռուս-հայկական հարաբերությունները վատթարանում են, բայց այն լույսի ներքո, թե ինչպես է Ռուսաստանը վարվել այս հակամարտության մեջ, հարկ էր սպասել հարաբերությունների բարելավման Ադրբեջանի հետ: Ինչո՞ւ սա չի տեղի ունեցել:

-Մենք դադարել ենք անհրաժեշտ լինել Բաքվին, ինչպես անհրաժեշտ էինք մինչև ղարաբաղյան հակամարտության լուծումը: Հիմա տեղի ունեցավ մեր հարաբերությունների հերթական սրացումը Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով: Բայց սա միայն պատրվակ է, պատրվակը կարող է լինել ցանկացածը:

Ադրբեջանի այս ընթացքն ունի սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառներն այն են, որ այսօր Բաքուն ՌԴ-ի հետ հատուկ հարաբերությունների անհրաժեշտություն չունի: Բայց կա անհրաժեշտություն հատուկ հարաբերությունների Իսրայելի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի հետ: Այո, լավ է օգուտ քաղել ՌԴ-ի հետ առևտրատնտեսական կապերից: Բայց այս փուլում սա արդեն երկրորդական է Ադրբեջանի այլ նպատակների համեմատ: Հետևաբար, հիմա պետք է փնտրել պատրվակներ բացատրելու համար, թե ինչու Ադրբեջանը չի համաձայնում ՌԴ-ի հետ, ինչու է Ալիևը գրկախառնվում Զելենսկիի հետ, ինչու է նա ամենուր խոսում է Ուկրաինայի նկատմամբ իր աջակցության մասին: Մեր մոտ այս ամենը ջանում են չնկատել:

Ահա մինչ մենք ձեզ հետ խոսում ենք, ընթանում են վերջնական խորհրդակցություններ, թե ինչպես Փաշինյանն ու Ալիևը կստորագրեն խաղաղության պայմանագիր, և անպայման արևմտյան հարթակում: Ավելի լավ կլինի՝ ԱՄՆ-ում, որպեսզի Թրամփը նորից խաղաղարար դառնա և վերջապես ստանա Նոբելյան մրցանակ:

Սուբյեկտիվ պատճառները գտնվում են Իլհամ Ալիևի անհատականության մեջ: Հեյդար Ալիևը մարդ էր, որը փորձառություն ուներ Խորհրդային Միության մեջ: Իլհամ Ալիևը հոր կենդանության օրոք ժառանգորդ արքայազն էր, եւ պահում էր իրեն ինչպես շփացաած երեխա: Հիմա նա ոչ միայն նախագահ է եւ ժառանգորդ: Նա հաղթող է, որն ուռել է էյֆորիայից: Եվ այդ պատճառով, ինչպես ինձ թվում է, գնում է ավելի հեռու ՌԴ-ի հետ հարաբերություններում, քան արժեր դա անել: Ալիևը կարող էր նախկինի նման իր գործերը անել, հույս դնել մեր ղեկավարության և ԶԼՄ-ների մեջ իր ընկերների վրա, բայց միևնույն ժամանակ չսրել հարաբերությունները Մոսկվայի հետ: Նրա վարքը զարմանք է առաջացնում ՌԴ ղեկավարության որոշ մարդկանց մոտ, որոնց հետ ես շփվում եմ՝ ոչ մեկը չի կարող հասկանալ թե ինչու և ինչի համար հիմա Ադրբեջանը այդպես սադրիչ վարվեց:

Չարժի զարմանալ: Սա եվրոպական կոստյումով քաղաքական գործիչ է, արևելյան բոլոր իմաստներով և վարքով: Իլհամ Ալիևը չի ամաչում հայկական դրոշակների վրայով քայլել և ավերել զավթված Ստեփանակերտի՝ հիմա Խանքենդիի շենքերը: Ինչո՞վ գործընկեր չէ Փաշինյանի՝ Եկեղեցու նկատմամբ իր հարձակումներում, երբ պնդում է, թե Ղարաբաղում հազարավոր տարիների ընթացքում ոչ մի հայկական եկեղեցի չի եղել: Իսկ եղել է ինչ որ «աղվանական»: Որ Ղարաբաղի հին վանքերը՝ Գանձասարը, Ամարասը, Դադիվանքը՝ բոլորը աղվանական հուշարձաններ են:

Պատկերացրեք, որ մեկը հանկարծ սկսի ասել, որ Կրեմլը իտալական մշակույթի հուշարձան է: Կգա և կասի՝ սա ձերը չէ, սա մերն է: Կարելի՞ է այսպիսի գաղափարներով հասնել հայերի և ադրբեջանցիների միջև արժանապատիվ խաղաղության:

Ոչ: Սա կլինի խաղաղություն Հայաստանի նվաստացման գնով: Այսօր Փաշինյանը գնում է այս ճանապահով: Եկեղեցու և Կարապետյանի հետ պատմությունը տեղի ունեցավ այն պահին, երբ Հայաստանի վարչապետը տասնամյակներ անց առաջին անգամ մեկնեց Թուրքիա: Թուրքիայում, որը պնդում է Ադրբեջանի հետ կապի համար Զանգեզուրի միջանցքի մասին, Փաշինյանն ասում էր՝ ինչ հրաշալի է, որ Հայաստանը կդառնա «աշխարհի խաչմերուկ»:

Նկատենք, որ նախկինում նա միշտ ասում էր, թե ՌԴ-ն է, որ ուզում է Զանգեզուրի միջանցքի բացումը՝ իբր հենց այն բանի համար, որ ես կասկածում էի Հայաստանի կառավարությանն այս հանձնման մեջ, ինձ 2022 թվականին արգելեցին Հայաստանի Հանրապետություն մուտքը: Իրականում այս ամենը միշտ ուզում էին Թուրքիան և Ադրբեջանը՝ «Մեծ Թուրանի» կառուցման համար: Փաշինյանն, ըստ էության, հաստատեց, որ նրանք օգտագործում են իրեն այս նպատակներով:

Եթե Փաշինյանը մնա երկար ժամանակ, ապա Հայաստանը կվերածվի սովորական մերձավորարևելյան երկրի, որը կզրկվի իր պատմության և արմատների հիշողությունից: Մինչդեռ Հայաստանը աշխարհի առաջին քրիստոնեական երկիրն է: 301 թվականին, Բյուզանդիայից և Վրաստանից շատ առաջ, Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որը քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն: Ահա թե ինչու է Փաշինյանը ասում, որ ՀԱԵ-ն օտար գործակալ է Բյուզանդական կայսրության ժամանակներից: Եկեղեցին, որը պահպանեց հայ ժողովրդի ինքնությունը հարյուրավոր տարիների ընթացքում՝ պետականության չգոյության պայմաններում:

– Փաշինյանը ուզում է ստեղծել զուգահե՞ռ եկեղեցի, տանում է պառակտմա՞ն:

-Փաշինյանը ուզում է մանիպուլյացիա անել եկեղեցով: Նվազագույնը՝ վարկաբեկել այն որպես բարոյական մեծություն, որը կարող է ազդել ուղեղների վրա և հանդես գալ իր գործողությունների դեմ:

Հնարավոր է, նա ուզում է իր մարդկանց բերել ղեկավարություն: Հավանաբար, հոգևորականների մեջ կարող են գտնվել մարդիկ, ովքեր ծառայության կանցնեն նրա մոտ: Բայց հիմա այն ամենը, ինչ նա ձեռնարկում է, այնքան այնքան զազրելի է, որ նույնիսկ նրա հնարավոր համախոհները ստիպված լռում են: Ինչպե՞ս կարող են եկեղեցում նրա կողմնակիցները բաց հանդես գալ հօգուտ նրա, եթե նա ասում է, որ Հայաստանի եկեղեցիները աղբով լի չուլաններ են:

Այն, ինչ Փաշինյանը հիմա անում է, մեծ ռիսկեր է պարունակում հենց իր համար: Սամվել Կարապետյանը կրակի պես վախենում էր քաղաքական գործընթացների մեջ ներգրավվելուց: Ես պարզապես գիտեմ սա: Նա զգուշություն էր դրսևորում: Իրականացնում էր այստեղ հայ ձեռնարկատերերի համագումարներ, համոզում նրանց կատարել ներդրումներ Հայաստանում: Բայց պարզվեց, որ սա բավարար չէ: Նա արդեն մեղավոր էր նրանով, որ ռուսական բիզնեսմեն է, որ չդիմացավ և կանգնեց Հայ եկեղեցու կողքին: Եվ նա անմիջապես մեղադրվեց գաղտնի դավադրության մեջ: Այս ողջ պատմությունը կոպիտ սադրանք է:

– Ձեր կանխատեսումը իրադարձությունների զարգացման վերաբերյալ: Փաշինյանը կմնա՞:

-Նա արդեն չի կարող փողոցներ հանել մարդկանց բազմություն՝ ի աջակցություն իրեն: Մեր մոտ շատերը իշխանական կառույցներում, ովքեր ապրում են երեկվա օրով, ասում են. «Այո, Փաշինյանը սենց-նենցն է, բայց նա դուրս է բերում մարդկանց, նա հաղթեց ընտրություններում երկրորդ անգամ՝ պատերազմում պարտությունից հետո, ինչն բոլորին զարմացրեց»:

Բայց սա անցյալում է: Հիմա նրա ամբողջ հույսը ուժայինների վրա է, Արևմուտքի օգնության վրա, Ադրբեջանի և Թուրքիայի աջակցության վրա:

Ես չեմ կանխագուշակում Հայաստանում անմիջականորեն ինչ-որ պայթյուն: Ամառը հեղաշրջումների և հեղափոխությունների ժամանակ չէ: Հետևաբար, նա և բոլոր այս գործողությունները հիմա ձեռնարկեց: Իսկ ի՞նչ կլինի եկող տարվա հունիսին: Չէ՞ որ Փաշինյանը մինչ հիմա պատկերում էր պայքար «անցյալի մնացորդների» դեմ Քոչարյանի, Սարգսյանի դեմքով, հիմա նրանց ավելացավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: Այսինքն՝ Հայաստանի անկախության շրջանի բոլոր ղեկավարները կասկածի ներքո են: Բնակչության զգացմունքների հետ խաղալով՝ պատերազմից վախի վրա, նա իրեն ներկայացնում է որպես «չարիքների փոքրագույնը»:

Բայց հիմա իր գործողություններով նա քաղաքականացրեց Սամվել Կարապետյանին: Նիկոլը կփորձի նրան բանտից դուրս չթողնել: Հիմա նա կալանավորվել է 2 ամսով, բայց Փաշինյանը նրա այս ժամկետը կերկարացնի: Նա ուզում է նախապես չորացնել ցանկացած հնարավոր ապստամբություն։

Բայց Հայաստանում, ինչպես նաև Ռուսաստանում, հանրաճանաչ է պատկերացումը, որ տուժած մարդիկ բանտերից դուրս են գալիս որպես նախագահ: Կարապետյանը նախկինում ոչ մի քաղաքական պլաններ չուներ Հայաստանում: Բայց հիմա հանգամանքների բերումով նա դառնում է ընդդիմության ոչ պաշտոնական առաջնորդ: Նրան դեմ դժվար է ներկայացնել նույն պնդումները, որոնք Փաշինյանն ուղղում է նախկին իշխանության ներկայացուցիչներին: Հետևաբար, կդառնանք հետաքրքիր իրադարձությունների վկաներ:

-Ի՞նչ ազդեցություն կունենա ՌԴ-ի վրա Ղարաբաղի կորուստը և Հարավային Կովկասի նոր աշխարհաքաղաքական իրականությունը:

-Արդեն ազդեցություն ունեցավ: Ինչ-որ մեկին թվում էր, թե Ղարաբաղը ոչ ոքի պետք չէ: Շատերը այստեղ ասում էին՝ դա մեր հարցը չէ: Դա հայերի գործն է: Ամբողջ Անդրկովկասի շենքից հանեցին այս փոքր աղյուսը, և ամեն ինչ փուլ եկավ: Հայաստանը Փաշինյանի օրոք կորցնում ենք, բայց այդ կերպ Ադրբեջան ձեռք չենք բերում: Ամենն այն պատճառով, որովհետև հանեցին փոքր աղյուսը բուրգի հիմքից: Ինչի մասին եւ ասում էի 20-30 տարիների ընթացքում

Բայց մենք արդեն ունենք որոշակի ավանդույթ. Եվգենի Մաքսիմովիչ Պրիմակովը, որին մենք բոլորս սիրում ենք, հրաժարվում էր հանդիպել Քոչարյանի հետ, երբ նա Լեռնային Ղարաբաղի նախագահն էր, որովհետև «չի կարող հանդիպել ահաբեկչի հետ»: Ինչո՞ւ էր Եվգենի Մաքսիմովիչը այդպես արձագանքում Քոչարյանին: Նա կարծում էր, թե բարեկամությունը Ադրբեջանի և Ալիև-ավագի հետ շատ ավելի կարևոր է: Ահա և բարեկամություն արեցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031