Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը պնդում է՝ եպիսկոպոսներին SMS չի ուղարկել, բայց որ պետք լինի` կուղարկի

Հուլիս 08,2025 11:28

168.am-ը տեղեկություններ էր հրապարակել, որ մինչ Եպիսկոպոսաց ժողովը՝ Սփյուռքից եկած բոլոր եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները, ինչպես նաև հայաստանյան եպիսկոպոսներ ու թեմակալ առաջնորդներ անանուն sms էին ստացել՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Հայ առաքելական եկեղեցու սիրելի սպասավորներ, խնդրում եմ ձեզ անցնել հետևյալ հղմամբ»:

Տեքստին կցված է լինում մի հղում, որի վրա սեղմելով՝ եպիսկոպոսներն ու թեմերի առաջնորդները բացում են Արայիկ Հարությունյանի՝ հուլիսի 2-ին կատարած գրառումը, որում ասվում է՝

«Կտրիճ Ներսիսյանի հեռանալն ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ է:

Տեղեկացա, որ այսօր տարբեր թեմերից հոգևորականները հավաքվելու են Հայաստանում, ինչը շատ կարևոր է Եկեղեցու ապագայի համար:

Եվ հիմա հոգևորականները ոչ թե պետք է լսեն Կտրիճ Ներսիսյանի խոսքը, թե ինքն ինչպես է օգտագործելու իրենց Մայր Աթոռի շուրջ ճգնաժամը խորացնելու համար, այլ պետք է քննարկեն Կտրիճ Ներսիսյանի անխուսափելի հեռացումից հետո Եկեղեցին ինչպես է գործելու, ով է լինելու տեղապահ և ինչպես է ընթանալու Մայր Աթոռի բարենորոգության գործընթացը»:

«Ուշագրավ է, որ մեր տեղեկություններով՝ Սփյուռքից եկած եպիսկոպոսներից շատերի համարներն իրենց ծառայության վայրերի երկրների հեռախոսահամարներ են, բայց դե, ինչպես ասում են, բա էլ ԱԱԾ-ն ինչի՞ համար է, որ չունենային նրանց համարները»,- գրել էր 168.am-ը:

Ո՞վ է էջմիածնական վերնախավին ուղարկել այս SMS ուղերձը. եպիսկոպոսներն իրենք չգիտեն, Արայիկ Հարությունյանը «Ազատությանը» փոխանցել է՝ ոչ ոքի SMS չի ուղարկել, բայց որ պետք լինի` կուղարկի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031