Լրահոս
Դեբեդը բարկացել է
Օրվա լրահոսը

2 հատ գլխարկ, երեխաների նկարներով կրիչ ու 4 հատ iPhone-ի գումար. Նարեկ Կարապետյանը թվարկում է՝ ինչ են գտել իրենց տնից

Հուլիս 08,2025 12:00

-Մենք այս ամեն ինչին սպասում էինք, մի քիչ ուշացան էլ երեւի,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց անազատության մեջ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով այսօր վաղ առավոտյան իր առանձնատանն իրականացված քննչական գործողություններին:

Ըստ նրա, ամենայն հավանականությամբ, իրեն կձերբակալեն. «Բայց դեռ չգիտեմ՝ ինչի համար: Պարզ են իրենց բոլոր քայլերը, ընդունելի են, թող անեն, տեսնեն՝ իրենց դա հաջողությո՞ւն, թե՞ անհաջողություն է բերելու: Էսքան ման են եկել, նախկինում գործ չեն գտել, գտել են ինչ-որ նոր գործ: Էդպես էլ չհասկացա՝ ինչ գործ, երեւի հավաքի հետ կապված, որ հավաքին մասնակցել ենք երեւի դրա հետ կապված ինչ-որ հարց է: Ամեն դեպքում մենք սպասում էինք, մի բան պետք է լիներ, մի բան պետք է գտնեին: Մարդիկ աշխատել են, դա են գտել»:

Լրագրողների հարցին՝ ինչ են գտել իրենց տնից, Նարեկ Կարապետյանը թվարկեց՝ երկու հատ գլխարկ, երեխաների նկարներով մեկ հատ կրիչ, 4 հատ այֆոնի գումար:

Անդրադառնալով ՀԷՑ-ում սկսված քննչական գործողություններին՝ Նարեկ Կարապետյանն ասաց՝ նույն ձեռագիրն է, ավելին չի կարող ասել. «Ամեն փոքր առիթ օգտագործվելու է մարդկանց դեմ խնդիրներ ստեղծելու համար: Բայց էդ խնդիրները կարծում եմ՝ բոլորին խանգարելու են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031