Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ-ն նկատողություն հայտարարեց դատավոր Մասիս Մելքոնյանին

Հուլիս 08,2025 12:36

Բարձրագույն դատական խորհուրդը, նախագահությամբ Արթուր Աթաբեկյանի, մասնակցությամբ անդամներ Աշոտ Հայրապետյանի, Կարեն Թումանյանի, Էդգար Հովհաննիսյանի, Երանուհի Թումանյանի, Արմեն Դանիելյանի, Մերի Համբարձումյանի, Արմենուհի Հարությունյանի, քննելով ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի նկատողություն հայտարարեց:

Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից եւ վերջնական է:

Ըստ էթիկայի հանձնաժողովի՝ դատավոր Մելքոնյանը որպես մեղադրյալ հարցաքննվող անձին չի պարզաբանել նրա լռելու իրավունքի մասին, հայտնել է, որ եթե մեղադրյալը որոշել է ցուցմունք տալ, ապա պետք է պատասխանի բոլոր հարցերին, չի պարզաբանել սուտ ցուցմունք տալու դեպքում սահմանված քրեական պատասխանատվության մասին մինչեւ այն պահը, երբ տուժողի ներկայացուցիչը հորդորել է նախազգուշացնել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031