Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուբինյանի խորհրդական Բարխուդարյանը մտել է ԱԺ նիստերի դահլիճ այն դեպքում, երբ հաճախ պատգամավորներին անգամ արգելվում է դահլիճ մուտք գործել». «Ազգային ճակատ»

Հուլիս 08,2025 12:57

«Ազգային ճակատ». Քիչ առաջ ԱԺ նիստերի դահլիճ մտնող և ընդդիմադիր պատգամավորների վրա հարձակվող անձը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, ներկայումս ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորհրդական Արման Բարխուդարյանն է:

Ռուբինյանի խորհրդական Բարխուդարյանը մտել է ԱԺ նիստերի դահլիճ այն դեպքում, երբ հաճախ պատգամավորներին անգամ արգելվում է դահլիճ մուտք գործել։

Ակնհայտ է դառնում, որ Բարխուդարյանի մուտքը ԱԺ նիստերի դահլիճ թույլատրել են ՔՊ հրահանգով ՊՊԾ աշխատակիցները, ովքեր հաճախ խոչընդոտում են անգամ ընդդիմադիր պատգամավորների մուտքը ԱԺ նիստերի դահլիճ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031