Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպական փորձը հուշում է, որ իրավախախտման առաջնային օբյեկտ պետք է դիտարկել սպառողների շահերի պաշտպանությունը». Տիգրան Մարկոսյան

Հուլիս 08,2025 13:17 Share

«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը տեղեկացրեց, թե ինչ են բերելու իրենց հետ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» եւ հարակից օրենքներում կատարված վերջին փոփոխությունները։

«Մասնավորապես խոսքը 3 օրենքներում փոփոխությունների մասին է՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքներում: Այս 3-ի հիմնական փոփոխությունների ակունքը, ըստ էության CEPA-ի (Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության պայմանագրի) կիրարկումն է:

ԵՄ-ի հետ կնքված այս համաձայնագրի ճանապարհային քարտեզում նշված են մի շարք պահանջներ, որոնց իրականացմանն էլ ուղղված է այս օրենսդրական փաթեթի ընդունումը»,-ասաց Մարկոսյանը:

Նրա խոսքով.«Պետք է ֆիքսել, որ սպառողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից օրենքի հիմնական նորամուծությունն այն է, որ մենք նախատեսում ենք որպես հիմնական իրավունք սպառողի տեսանկյունից՝ սպառողի ազատ ընտրության իրավունքը, որը պետք է խարսխված լինի տեղեկացված լինելու համապատասխան երաշխիքների վրա: Դրան համապատասխան Տնտեսական մրցակցության պաշտպանության օրենքում նախատեսվել է «սպառողների շահերը խախտող գործելակերպ» իրավախախտման տեսակը: Իհարկե, գործող օրենքում էլ ունենք հասարակության մոլորեցման իրավախախտում»:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամն ընդգծում է. «Եվրոպական փորձը հուշում է, որ տվյալ դեպքում իրավախախտման առաջնային օբյեկտ պետք է դիտարկել սպառողների շահերի պաշտպանությունը եւ դրան համապատասխան՝ սպառողների շահերը խախտող գործելակերպ է դիտարկվում նախ ընդհանուր բնորոշմամբ՝ ցանկացած վարքագիծ, որը հակասում է բարեխղճությանը եւ կարող է ազդել սպառողի շահերի վրա, եւ ի թիվս այլնի՝ սրա ներքո են ներառվելու հետեւյալ դրսեւորումները. ապրանքի գնի ներկայացման պահանջների խախտումը, ապրանքի որակի եւ այլ չափանիշների անհամապատասխանությունը, գովազդի հետ կապված համապատասխան խնդիրները եւ այլն»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031